28 Մար
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում մարդիկ ամենաերջանիկն են հարևան պետությունների շարքում․ «Համաշխարհային երջանկության զեկույց»

Հայաստանում մարդիկ ամենաերջանիկն են հարևան պետությունների շարքում․ «Համաշխարհային երջանկության զեկույց»

Հայաստանը 2025 թ-ին «Համաշխարհային երջանկության զեկույցում» զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը 147 երկրների վարկանիշում։

Հարևան Ադրբեջանը 106-րդն է, Թուրքիան` 94-րդը, Իրանը 99-րդ տեղում է, իսկ Վրաստանը` 91-րդ։ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Երջանկության համաշխարհային զեկույցը, որը հրապարակվել է մարտի 20-ին, ընդգծում է աշխարհի ժողովուրդների բարեկեցության մակարդակը: Այն պատրաստվել է Օքսֆորդի համալսարանի բարեկեցության ուսումնասիրության կենտրոնի կողմից՝ Gallup-ի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի հետ համատեղ։

Դանիան, Իսլանդիան, Շվեդիան և Նիդեռլանդները հայտնվել են երկրների կյանքի որակը գնահատող վարկանիշի հնգյակում։ Երջանկության վարկանիշը հիմնված է բացառապես կյանքի որակի ինքնագնահատման վրա։ Միացյալ Նահանգները գրանցել է իր երբևէ ամենացածր միավորը՝ վերջին զեկույցում զբաղեցնելով 24-րդ տեղը: Մեծ Բրիտանիան, որը զբաղեցրել է 23-րդ տեղը, ևս ունեցել է կյանքի որակի իր ամենացածր միջին գնահատականը 2017 թվականին զեկույցի մեկնարկից ի վեր: Կյանքի համաշխարհային որակը գնահատելիս երկրները դասակարգվում են բնակչության տարբեր խմբերի կյանքի որակի միջին եռամյա գնահատականների հիման վրա: Զեկույցի հեղինակների վերլուծությունը հաշվի է առնում մի շարք ազդեցիկ տարրեր, այդ թվում՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, առողջ կյանքի տևողությունը, հուսալի մարդու առկայությունն, ազատության զգացում, առատաձեռնությունը, կոռուպցիայի ընկալում։ Երկրների միջև տարբերությունների վրա ազդում են մի շարք գործոններ, և վարկանիշները պարզապես արտացոլում են մարդկանց պատասխանները, երբ խնդրում են գնահատել իրենց կյանքը: Մարդիկ ամենադժբաղտն են Զիմբաբվեում, Մալավիում, Լիբանանում, Սիերա Լեոնեում և Աֆղանստանում։

Ռազմագերիներ