26 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիգրան Ուլուբաբյանի մոտ արձանագրվել են սալջարդներ, կապտուկներ, ողային կոտրվածքի կասկած կա. փաստաբան

Տիգրան Ուլուբաբյանի մոտ արձանագրվել են սալջարդներ, կապտուկներ, ողային կոտրվածքի կասկած կա. փաստաբան

Դատաբժիշկը արձանագրել է սալջարդներ, կապտուկներ, կասկած կա նաև Տիգրանի ողային շրջանում կոտրվածքի մասին. հայտարարել է Վանաձորի ոստիկանատանը բռնության ենթարկված 28֊ամյա Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

Նա նշել է, որ սրանց առնչությամբ հետազոտություններ են արվել, բայց դատաբժշկական եզրակացությունն այս պահի դրությամբ դեռևս պատրաստ չէ:

«Սա էլ է Քննչական կոմիտեի խնդիր սխալը: Կոմիտեի քննիչները պետք է հետևողական լինեին:  Նրանք ունեն հնարավորություն՝ որոշակիորեն իրավաչափ սահմաններում ազդելու և դատաբժշկական փորձաքննական արդյունքները շուտ ստանալու»,-ասել է Երիցյանը:

Փաստաբանը նշել է, որ ինքն անձամբ կարողացել է պարզել Տիգրանին ծեծող ոստիկաններից երկուսի տվյալներն ու հրապարակել նրանց տվյալները:

Երիցյանը նշել է, որ այս պահի դրությամբ էլ կան ձերբակալման հիմքեր, քննիչի մոտ մտնելուց հետո ձերբակալման հիմքերը իրավաբանական առումով ամրագրվելու են, որովհետև Տիգրանը հստակ նշելու է անուն-ազգանուններ։

«Այ դրանից հետո, թե նրանք նրա ձերբակալումը, ձերբակալման բացակայությունը ինչո՞վ են պայմանավորելու, չգիտեմ։ Բայց եթե Տիգրանը երկուսին գիտի, այն չորսին չգիտեք, ի՞նչ անուններ պետք են նշելու: Տիգրանը նշելու է, միջնորդելու է, որ քննիչ իրականացնի ճանաչման գործողությունը։ Կարծում եմ կբավարարի միջնորդությունը: Չբավարարելու հիմք չունի»,-ասել է փաստաբանը:

Ռազմագերիներ