20 Ապր
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան ողջունել է Փաշինյանի և Ալիևի որոշումը՝ մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին

Զախարովան ողջունել է Փաշինյանի և Ալիևի որոշումը՝ մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին։

«Մենք հիշում ենք Խորհրդային Միության ազգերից յուրաքանչյուրի ներդրումը, նրանց էական դերը գերմանական նացիզմի դեմ նշանակալից հաղթանակում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները մասշտաբային մասնակցություն են ունեցել Հայրենական պատերազմի ռազմական գործողություններում։

«Ամենակարևորն այն է, որ նրանք չեն վերաշարադրում պատմությունն, այլ անում են ամեն բան այն պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար»։

 

 

Ռազմագերիներ