
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դեռ կան շատ կարևոր հարցեր, նույնիսկ՝ գլոբալ, որոնք իրենց լուծմանն են սպասում․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում առաջընթացը։ Նրա խոսքով՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի համաձայնեցումը էական քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված ապահովության, բարգավաճման ուղղությամբ։
«Իհարկե, խաղաղության գործընթացում դեռ կան շատ կարևոր հարցեր, նույնիսկ՝ գլոբալ, որոնք իրենց լուծմանն են սպասում։ Դրանք են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, և իհարկե սահմանազատումը և հումանիտար հարցերը։ Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ցուցաբերել ՀՀ-ում և Ադրբեջանում մեր գործընկերներին աջակցություն բոլոր ուղղություններով այն ձևով և չափով, որը պահանջված կլինի երկու կողմերից», – նշել է Զախարովան։