21 Մար
2025
15.4° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի իրավիճակի սրման

ՌԴ-ն ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի իրավիճակի սրման

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ին չեն կարող չանհանգստացնել առաջընթացի ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին հաղորդումները։

«Մենք գործընկերներին կոչ ենք անում պահպանել զսպվածություն,  խուսափել ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի իրավիճակի սրման։ Բոլոր առաջացող հարցերը հարկավոր է լուծել բացառապես խաղաղ և քաղաքական-դիվանագիտական եղանակով։ Մենք կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին շութափույթ վերադառնալ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը», – նշել է Զախարովան։

Խոսելով ՀՀ-ի առջև երկկողմ ձևավաչափով և ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պարտավորությունների մասին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք բոլորն ուժի մեջ են։ Նա հավելել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ում իր անդամակցության սառեցումը չի նպաստում ՀՀ-ի անվտանգությանը։

Ռազմագերիներ