21 Մար
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտություն կրեց Վրաստանից

Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտություն կրեց Վրաստանից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին:

32-րդ րոպեին «Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի սխալից հետո վրացիները հակագրոհ կազմակերպեցին, հաշիվը բացեց իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Գեորգի Կոչորաշվիլին:  5 րոպե անց ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն փոխանցում ստացավ դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիից և գրավեց Օգնյեն Չանչարևիչի դարպասի մոտակա անկյունը: Սա Մամարդաշվիլիի կարիերայում առաջին գոլային փոխանցումն էր:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 13 րոպե անց վրացիները Հարոյանի և Սևիկյանի սխալներից հետո սեփական տուգանային հրապարակի մատույցներից հակագրոհ սկսեցին, Գեորգի Չակվետաձեի առաջխաղացումից և փոխանցումից հետո դուբլ գրանցեց Ժորժ Միկաուտաձեն:

Հայաստանի ազգային հավաքականը նիդերլանդցի մասնագետ Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ առաջին խաղում պարտվեց 0-3 հաշվով:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Ռազմագերիներ