Այս զանգերը հուշում են, որ վիճակն օրհասական է․ Աբրահամ Գասպարյանը՝ արտասահմանյան գործընկերների հետ Փաշինյանի հեռախոսազրույցների մասին
Հինգ հեռախոսազրույց մեկ օրում՝ արտասահմանյան
գործընկերների հետ, հինգն էլ՝ հայ-ադրբեջանական շփման գծում գերլարված իրավիճակի
վերաբերյալ։ Փաշինյանը զանգեր է կատարել ԱՄՆ-ից մինչև Իրան։ Հեռախոսազրույցներ է
ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի
Բլինքենի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ
Էբրահիմ Ռայիսիի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի,
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության
մամուլի ծառայությունից։ Բոլոր հաղորդագրություններում առկա է հետևյալ
նախադասությունը․ «Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել
լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի
նախագահի հետ»։
Genesis
Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի
կարծքով այս հեռախոսազրույցները հուշում են, որ վիճակը կարելի է ասել օրհասական է․
«Երեկ անվտանգության խորհրդի հրատապ նիստ է
գումարվել, ըստ որոշ աղբյուրների, և նիստը տևել է բավական երկար։ Այս զանգերն ու
հրատապ նիստը մեկ բանի մասին են խոսում, որ հստակ քննարկվել են Բերձորի միջանցքը և
Ակնայի այլընտրանքային ճանապարհը բացելու հավաքական արևմուտքի առաջարկները և
Ռուսաստանի առաջարկները։ Ըստ էության որոշման չեն հանգել և Փաշինյանը, ամենայն
հավանականությամբ, ժամանակ է խնդրել»,- ասում է
Աբրահամ Գասպարյանը։
Ըստ նրա՝ առաջիկայում կբացվեն փակագծերը և մենք ականատես կլինենք թե՛
ռուսական, թե՛ արևմուտքի առաջարկներին, կապված ճանապարհների բացման հետ։ Փաշինյանն էլ գուցե համաձայնի
ճանապարհի բացմանը, դա ներկայացնելով որպես պատերազմի կանխման փորձ։