24 Մար
2025
2.2° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի Կենտրոնական բանկը 26 միլիարդ դոլարի ինտերվենցիա է իրականացրել լիրայի անկումը սահմանափակելու համար

Թուրքիայի Կենտրոնական բանկը 26 միլիարդ դոլարի ինտերվենցիա է իրականացրել լիրայի անկումը սահմանափակելու համար

Թուրքիայի Կենտրոնական բանկը վերջին երեք օրվա ընթացքում 26 միլիարդ դոլարի ինտերվենցիա է իրականացրել շուկայում՝ աջակցելու ազգային արժույթին։ Տեղեկացնում է Habertürk-ը։

Ըստ աղբյուրի՝ դոլարը շաբաթն ավարտել է թուրքական լիրայի նկատմամբ 3,2%-ով բարձրանալով, սակայն նրա աճը սահմանափակվել է Կենտրոնական բանկի միջամտությունների շնորհիվ։

Կենտրոնական բանկի զեկույցում նշվում է, որ հինգշաբթի իրականացվել է 12 միլիարդ դոլարի, իսկ ուրբաթ ևս 14 միլիարդ դոլարի ինտերվենցիա։

Հիշեցնենք, որ թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել՝ պայմանավորված երկրում քաղաքական ցնցումներով, բարձրաստիճան ձերբակալություններով և լայնածավալ բողոքի ցույցերով։

Ռազմագերիներ