
Red Eagles-ը երթ կանցկացնի Վրաստանում
Red Eagles Ֆան ակումբը հայտարարություն է տարածել Վրաստան-Հայաստան խաղից առաջ մեկնարկող երթի մասին․ հայտարարությունը ստորև
«Բոլոր նրանք, ովքեր մարտի 23-ին ներկա են գտվելու Թբիլիսիում կայանալիք Վրաստան – Հայաստան խաղին, 15:00-ից հավաքվում ենք Ծերեթելի մետրո կայարանի մոտ, որտեղից 16:00-ին երթով կշարժվենք դեպի մարզադաշտ՝ աջակցելու մեր հավաքականին։ Ձեզ հետ ունեցեք Հայաստանի դրոշներ, շարֆեր և այլ ատրիբուտիկա»,- ասված է հայտարարության մեջ։