Մարոկկոյում
տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝
հղում տալով ներքին գործերի նախարարության տվյալներին։
«Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը 1037 է, ևս 1204 մարդ վնասվածքներ է ստացել»,-
ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ավելի քան 720 տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։