25 Մար
2025
18.2° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան առաջարկել է Ռուսաստանին զսպելու ծրագիր պատրաստել

Մեծ Բրիտանիան առաջարկել է Ռուսաստանին զսպելու ծրագիր պատրաստել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք մշակել Ռուսաստանին զսպելու ծրագիր, եթե վերջինս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի. այս մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականին  տված հարցազրույցում Սթարմերը նշել է, որ եվրոպական երկրները չեն կարող պարզապես նստել և սպասել Մոսկվայի և Կիևի միջև գործարքի կնքմանը, իսկ հետո առանց որևէ քննարկման համաձայնել դրա պայմաններին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան անպաշտպան կլինի, եթե նրան չտրամադրվեն անվտանգության հուսալի երաշխիքներ։ Այս կապակցությամբ Սթարմերը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն Կիևին նման երաշխիքներ տրամադրելու հարցում։

Ռազմագերիներ