Զելենսկին բացառել է Պուտինի հետ փոխզիջումների գնալու հնարավորությունը
Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 10-ին Բուենոս-Այրես կատարած այցի ընթացքումհարցազրույց
է տվել լատինամերիկյան ԶԼՄ-ներիին և բացառել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխզիջումների
հասնելու հնարավորությունը։ Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի
Դաշնության նախագահին Ուկրաինայում խաղաղություն պետք չէ, ուստի նրա հետ բանակցություններն
անիմաստ են։
«Առաջին հերթին նրան (Պուտինին – խմբ.) խաղաղություն պետք չէ: Երբ մենք ուզում ենք
խնդիր լուծել, պետք է հասկանանք, որ դա բոլոր կողմերին է պետք: Մենք ուզում ենք վերջ
տալ պատերազմին»,- ասել է նա:
Զելենսկին հիշեցրել է, որ 2014 թվականին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը գրավեց Դոնբասի
տարածքները, Պուտինը վստահեցրեց, որ Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակում չի լինի։
«Այն ամենն, ինչ նա ասում է, սուտ է: Նա շահագրգռված չէ անկախ Ուկրաինայով, նրան պետք
է Ուկրաինան որպես մի մաս, Ռուսաստանի անկլավ, ինչը նա արել է Բելառուսի հետ, ինչը
արել է Մոլդովայի, Վրաստանի հետ: Ամենուր, ինչպես մեզ մոտ է. գրավել է ամբողջական տարածքի
մի մասը, որ կայունություն չլինի ու որոշ ժամանակ անց գան ու ամբողջությամբ տիրանան։
Ուկրաինան ուղղակի մեծ պետություն է, և նաչի հաջողել։ Եվ որեմն, ի՞նչ փոխզիջման մասին
է խոսքը։ Ո՞վ է նա, ես չեմ կարող մարդկանց առևտուր անել։ Եվ ո՞ւմ հետ, մի մարդու հետ,
ում խոսքը ոչինչ չարժե, դրանք երաշխիքներ չեն»,- ասել է Զելենսկին։