
Թրամփը «խեղաթյուրված» է անվանել ԱՄՆ նախագահների պատկերասրահում ցուցադրված իր դիմանկարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում նշել է, որ ոչ ոք չի սիրում իր վատ լուսանկարները կամ դիմանկարները։ Նա ծայրահեղ դժգոհություն է հայտնել իր կերպարի վերաբերյալ, որը ցուցադրվել է Կոլորադո նահանգի օրենսդիր շենքում ԱՄՆ նախագահների դիմանկարների պատկերասրահում։
«Այն, ինչ ցուցադրվել է նահանգապետի կողմից Կոլորադո նահանգի Կապիտոլիումում, միտումնավոր խեղաթյուրվել է այն աստիճանի, որը ես հավանաբար նախկինում նման բան չեմ տեսել», – գրել է Դոնալդ Թրամփը:
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ այն նկարած նկարչուհի Սառա Բորդմանը «տարիքի հետ կորցրել է իր տաղանդը»։ Նախկինում արվեստագետը նկարել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի դիմանկարը։