Ով է Արցախի 5-րդ նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանը
Արցախի հանրապետության նախագահի միակ թեկնածուն գործող պետական
նախարար Սամվել Շահրամանյանն էր: Նրան այդ պաշտոնում նշանակելը Արայիկ Հարությունյանի
վերջին որոշումն էր հրաժարականից առաջ:
Մինչ պետնախարար նշանակվելը Սամվել Շահրամանյանը զբաղեցնում էր
երկրի Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը։
Շահրամանյանը պետական համակարգում նորեկ չէ․
1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում: Ավելի ուշ՝ հարկային
ծառայությունում։ Եղել է Արցախի գլխավոր հարկադիր կատարողը, աշխատել ոստիկանական համակարգում։
2018-2020թթ․-ին եղել է ԱՀ ԱԱԾ տնօրենը, 2020 թվականի
մայիսի 29-ին նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության
նախարար: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում։
Սպորտի վարպետ է՝ սամբո մարզաձևից:
45-ամյա Շահրամանյանը ամուսնացած է, ունի 3 երեխա:
Մանրամասները՝ տեսանյութում։