26 Մար
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը զբոսաշրջության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է․ Numbeo

Հայաստանը զբոսաշրջության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է․ Numbeo

Numbeo տվյալների հարթակը ներկայացրել է 2025 թվականին ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրները՝ հանցավորության առումով։ Հայաստանը 77,9 միավորով հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում։

«Անվտանգության վարկանիշը» գնահատել է 146 երկրներ՝ հիմնվելով հանցավորության ընդհանուր մակարդակի վրա։ Վերլուծությունը կատարվել է «այցելուների շրջանում անցկացված հարցումներից» ստացաված տվյալների հիման վրա։

Numbeo-ն հաշվի է առել հարցման պատասխաններն այն մասին, թե որքան ապահով են զգում բնակիչները ցերեկը և գիշերը քայլելիս: Նրանք նաև մատնանշել են «գողության, կողոպուտի, ավտոմեքենաների գողության, անծանոթների կողմից ֆիզիկական հարձակումների, հասարակական վայրերում ոտնձգությունների և մաշկի գույնի, էթնիկական պատկանելության, սեռի կամ կրոնի վրա հիմնված խտրականության մասին անհանգստությունները»։ Հաշվի է առնվել նաև «գույքի հետ կապված հանցագործությունների ծավալի գնահատումը, ինչպիսիք են գողությունը և վանդալիզմը» և բռնի հանցագործությունները, ինչպիսիք են հարձակումը, սպանությունը և սեռական բնույթի հանցագործությունները:

Գնահատականները տրվել են 100 միավորանոց (ամենաանվտանգ) սանդղակով: Ինդեքսը ծառայում է որպես համեմատական գործիք՝ գնահատելու տարբեր քաղաքների կամ երկրների հարաբերական անվտանգությունը՝ օգնելով անհատներին տեղեկացված որոշումներ կայացնել և հասկանալ հանցագործության լանդշաֆտը կոնկրետ վայրերում Անդորրան ամենաանվտանգ երկիրն է։ Նույնը չի կարելի ասել Միացյալ Նահանգների համար, որը 89-րդ տեղում է, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը:

Ռազմագերիներ