25 Մար
2025
10° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում ձերբակալվել է 41 մարդ

Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում ձերբակալվել է 41 մարդ

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի  ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են  բողոքի ակցիաներն ու ցույցերը. գրում է Ermenihaber-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել և պարզել, որ Ստամբուլի Սարաչանե այգում ընթացող ցույցերի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի հասցեին։

Կատարվածի առնչությամբ  41  կասկածյալ է ձերբակալվել «նախագահին վիրավորելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքը խախտելու» և «ոստիկանին դիմադրություն ցույց տալու» մեղադրանքով։

Ռազմագերիներ