
Անտարբերությու՞ն, հանրային ապատիա՞, թե՞ հյուծված նյարդեր. ինչպե՞ս են բթացնում հասարակությանը
Համավարակ, պատերազմ, զոհեր, կորուստներ, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ. խնդիրների չավարտվող շղթա և հասարակական ոչ համարժեք արձագանք։ Սա անտարբերությու՞ն է, հանրային ապատիա՞, թե՞ ինքնապաշտպանական բնազդ։ Հոգեբանի կարծիքով՝ բացասականի մեծ չափաբաժնից հյուծվել են մարդկանց նյարդերը, իսկ խնդրի արմատները պետք է փնտրել ավելի վաղ անցյալում։