
Գյումրու ընտրությանը մնաց 5 օր․ թեկնածուները շարունակում են քարոզարշավը
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրության քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Ընտրությանը մնացել է 5 օր, որից հետո պարզ կդառնա Գյումրու նոր ղեկավարի անունը։ Մինչ այդ ամփոփենք այսօրվա քարոզարշավների արդյունքները։
Մարդաշատ անցավ «Իմ հզոր համայնքը» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հավաքը։ Մխիթարյանը գյումրեցիների հետ հանդիպել է Գյումրու մարզամշակութային կենտրոնում, ներկայացրել է նախընտրական ծրագրերը։
Ամեն օրվա պես, այսօր էլ Վարդան Ղուկասյանն իր ընտրողներին հանդիպեց Գյումրու բակերից մեկում։ Ղուկասյանը շարունակում է իր բակային այցելություններն ու զրույցը բնակիչների հետ։
Բակային այցելություններ են իրականացրել նաև «Մայր Հայաստան» կուսակցության և «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուները։ Կարեն Սիմոնյանն ու Մարտուն Գրիգորյանը շրջել են Գյումրիով, ծանոթացել՝ բնակիչների հոգսերին։
Դհոլի նվագակցությամբ Գյումրու փողոցներում են եղել նաև «Եվրադաշինք»-ի թեկնածու Լևոն Բարսեղյանն ու նրան սատարող Արման Բաբաջանյանը։ Երևանից Գյումրի եկած
Բաբաջանյանն իր աջակցությունն է հայտնել Լևոն Բարսեղյանին և մասնակցել քարոզարշավին։