2022 թվականին
Եվրոպական միությունը անարդարացիորեն մերժել է Վրաստանի թեկնածուի կարգավիճակը, որը
ստացել են Մոլդովան և Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի
Ղարիբաշվիլին, գրում է «Կվիրա» պորտալը։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր
ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Վրաստանում Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել էր,
որ Վրաստանը չի կատարել այս կարգավիճակը ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
«Նրանք (Ուկրաինան և Մոլդովան) կարգավիճակը ստացել են նախօրոք։ Եվ նրանց ասել են, որ
պետք է կատարել պարտավորություններ, հանձնարարականներ։ Մեր դեպքում հակառակն է եղել։
Մեզ ասացին, որ նախ պետք է կատարենք մեր պարտավորությունները, հետո կարգավիճակ կստանանք։
Սա բավականին տխուր է մեզ համար, կարծում եմ՝ անարդարացի»,- ասել է Վրաստանի վարչապետը՝
Բորելի հետ Թբիլիսիում կայացած բանակցություններից հետո։