Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություն է անցկացրել Իրանի արևմուտքում
Իրանի Իսլամական հեղափոխության
պահապանների կորպուսի ցամաքային զորքերը առավոտյան լայնամասշտաբ զորավարժություններ
են անցկացրել, կիրառվել են տարբեր սցենարներ՝ ուղղված Իրանի անվտանգության պահպանմանը, ահաբեկչական և անջատողական խմբավորումների
դեմ պայքարին։ Այս մասին տեղեկացնում է Tasnim գործակալությունը։
«Տեղի են ունեցել Իսլամական
հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի խոշոր զորավարժություններ, որոնց
ընթացքում փորձարկվել են Իրանի անվտանգության ապահովմանը, ներքին սպառնալիքներին, մասնավորապես՝
հակակառավարական, ահաբեկչական և անջատողական խմբավորումների դեմ պայքարին ուղղված երկու համակցված և մասնագիտացված մեթոդներ»,-
նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվել են Նաջաֆ Աշրաֆ ռազմաբազայում՝
Իրանի արևմուտքում։
Զորավարժությունների
ընթացքում փորձարկվել են էլեկտրոնային պայքարի մեթոդներ, ստուգվել է ռադիոտեղորոշիչ
համակարգերի աշխատանքը, հետախուզական գործողություններ են իրականացվել՝ պայմանական
հակառակորդի թիրախների ոչնչացման նպատակով։
Զորավարժություններին
ներգրավվել են նաև ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, հրետանային և զրահատանկային ստորաբաժանումներ,
ինչպես նաև նոր զինատեսակներ և զինտեխնիկա։