
Հույները դիմել են Թրամփին՝ Թուրքիայի դեմ հանդես գալու պահանջով
Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Նամակն ուղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո․ գրում է Ermenihaber-ը։
Նամակը ներառում է հետևյալ երեք պահանջները, որտեղ նշվում է․
- « Մեր պահանջն է, որպեսզի դուք կտրականապես դեմ լինեք ցանկացած քայլի, որը թույլ կտա Թուրքիային կրկին միանալ «F-35» կործանիչների ծրագրին։
- Մեր պահանջն է, որ դուք շարունակեք խթանել, որպեսզի Թուրքիան վերացնի S-400 համակարգը։
- Մեր պահանջն է, որ դուք դեմ լինեք Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցները վերացմանը»։