31 Մար
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը Պուտինին հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ ընդունելու Ուկրաինայի շուրջ բանակցությունները

Էրդողանը Պուտինին հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ ընդունելու Ուկրաինայի շուրջ բանակցությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և հայտնել Անկարայի պատրաստակամությունը՝ ընդունելու բանակցությունները։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան իր ներդրումն է ունենում Սև ծովը հակամարտության գոտի չդառնալու հարցում։

Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում համագործակցությանը և կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ջանքերին՝ Սիրիայում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Ռազմագերիներ