
Իսպանիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին երկխոսել Բրյուսելի հետ և «դադարեցնել այդ անհեթեթությունը»
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը վստահություն է հայտնել, որ ապագայում Եվրամիությունը կկարողանա ստեղծել զինված ուժերի համայնք։
«Եվրոպական կողմից մենք պետք է քայլ կատարենք դեպի ինտեգրում»,- նշել է վարչապետը՝ ելույթ ունենալով Մադրիդում կայացած ֆորումում։
Նա հայտարարել է, որ համոզված է, որ ապագայում ԵՄ-ը «կհասնի եվրոպական զինված ուժ ունենալուն»։ «Որովհետև եթե մենք դա անենք, վստահ եմ, որ մեր զսպող ներուժն ավելի մեծ կլինի»,- կարծում է կառավարության ղեկավարը։
«Շատ կարևոր կլինի, որ մենք կարողանանք երաշխավորել բազմակողմ կարգը, միջազգային իրավունքի հարգանքը, միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանությունը և, հետևաբար, բարգավաճումը»,-ասել է նա։
Խոսելով ԱՄՆ-ի կողմից հայտարարված մաքսատուրքերի մասին՝ Սանչեսը կոչ է արել ամերիկյան վարչակազմին վերանայել իր դիրքորոշումը, երկխոսել Բրյուսելի հետ և «դադարեցնել այդ անհեթեթությունը»։