31 Մար
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 17-րդ փաթեթն է պատրաստում․ հայտնում է EUobserver-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Աշխատանքները «սկսվել են, բայց դեռ շատ վաղ փուլում են», – ասել է աղբյուրներից մեկը: Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ կողմերը «առաջարկների են սպասում» Եվրահանձնաժողովից։ Երրորդ դիվանագետը նշել է, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը  և ԵՀ-ն աշխատում են փաթեթի վրա:

«Առաջարկները հավանաբար կներկայացվեն ամառվա սկզբին»,- նշել է նա։

Չորրորդ դիվանագիտական ​​աղբյուրը, խոսելով ժամկետների վերաբերյալ, ասել է. «Այս պահին դա չափազանց ենթադրական է: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան բանակցությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»:

Մարտի 26-ին ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել նաև ռուսական պարարտանյութերի ներմուծման համար պատժիչ մաքսատուրքեր սահմանելու հարցի շուրջ «բանակցային մանդատի» վերաբերյալ։

Ռազմագերիներ