21 Ապր
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի

Մյանմայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 144-ի․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Մյանմայի պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ և ավագ գեներալ Մին Աուն Հլայնին:

«Ընդհանուր առմամբ 144 մարդ է զոհվել… 432 մարդ է վնասվածք ստացել Նայպիիդոյի քաղաքային շրջանում: Մեզ հայտնի է, որ Սագայինգում և Չյաուկսում 300 մարդ դեռ համարվում է անհետ կորած, իսկ ընդհանուր առմամբ 732 մարդ է վնասվածքներ ստացել: Որոշ տեղերում շենքերը փլուզվել են, մենք դեռ փրկարարական աշխատանքներ ենք իրականացնում այդ հատվածներում», – հայտարարել է պետության ղեկավարը ազգին ուղղված պաշտոնական ուղերձում։

Ռազմագերիներ