
Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց կաշառք ստանալու համար․ գրում է Armlur.am-ը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։
Երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: