31 Մար
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սարգիս Հովսեփյանը պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը

Սարգիս Հովսեփյանը պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ավագ, պաշտպան, ազգային հավաքականի  և Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառումով պահանջել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

«ՀՖՖ ներկայիս կազմը՝ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ, պետք է  ներողություն խնդրեն հրաժարականը ուշացնելու համար:

Ձեր կառավարման տարիներին տեղի ունեցող վատ իրադարձությունները և գրանցված արդյունքները փաստեր են, տեսել են բոլորը, և դա իրականություն է:

Ժամանակն է, որ բոլորը ընդունեն, որ սխալվել են և ձախողել են ֆուտբոլի կառավարումը, քանի որ այն ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ:

Դուք ունեցել եք տասնյակ 2 ամիսներ, տարիներ, բայց ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, իսկ, եթե կարճ ժամանակում հնարավոր էր Հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահել , ինչու՞ դա տեղի չի ունեցել:

Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք, հեռացե՛ք ի շահ Հայկական ֆուտբոլի»,- գրել է Սարգիս Հովսեփյանը:

Ռազմագերիներ