
Starlink-ը՝ Հայաստանում. վերահսկվող տեխնոլոգիա՞, թե՞ գլոբալ կապի նոր հնարավորություն
Starlink-ը վերջապես Հայաստանում է: Ուրբաթ առավոտից լրատվադաշտը հեղեղվել է այս լուրով: Իսկ իրականում ստարլինկը հասանելի է ամբողջ աշխարհում, ինչպես որ ձեր բջջային օպերատորը: Եւ աշխատում է նույն տրամաբանությամբ: Եթե օրինակ այն ակտիվացրել եք ենթադրենք Վրաստանում, ապա հայաստանում գործածում եք ռոումինգով: Այս տարբերակով կապը Հայաստանում աշխատել է բավականին լավ որակով: Օգտվողներ իհարկե եղել են: Լիցենզավորումից հետո խոստանում են ավելի մատչելի սակագին:
Ստարլինկն աշխատում է օդային կապուղով, այսինքն wireless պրատակոլ է, և այնքան էլ հուսալի չէ, որքան օպտիկամալուխային կապուղիները, բայց ունի մեկ առավելություն: Եթե ինչ որ հատվածում վնասվի մալուխով փոխանցվող ինտերնետը, ապա ստարլինկը կդառնա հրաշալի այլընտրանք է: