01 Ապր
2025
10.4° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է անուղղակի բանակցել ԱՄՆ-ի հետ. Հայաստանը լրջորեն կշահի, եթե կարողանա դառնալ նման բանակցությունների հարթակ. Վարդան Ոսկանյան

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցել ԱՄՆ-ի հետ. Հայաստանը լրջորեն կշահի, եթե կարողանա դառնալ նման բանակցությունների հարթակ. Վարդան Ոսկանյան

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է անուղղակի բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման  բանակցությունների հարթակ, ինչի հնարավորությունն օբյեկտիվորեն առկա է. Telegram-ի ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հնարավորությունը, սակայն, դեռ չի նշանակում դրա հաջող իրացում, ուստի այս հարցում որպես առաջին քայլ անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսն՝ ամերիկյան ուղղությամբ։

Սա չափազանց բարդ և ջանադիր աշխատանքի տիրույթ է, որի հաջողության դեպքում քաղվելիք օգուտները մեր պետությանը լիուլի կփոխհատուցեն այն ողջ տքնաջան և դժվարին աշխատանքը, որից խուսափելն այդ առաքելության ընթացքում անհնարին կլինի։

Մեր պետության ու ազգի առջև պատասխանատվությունը և Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող մշտական վտանգների կառավարումն ու չեզոքացումը պահանջում են հենց նման անզուգաչափ ու խիզախ գործողություններ և ոչ ձեռնտու իրականության փոփոխություն», – գրել է Ոսկանյանը։

Ռազմագերիներ