
Այսօր տեղի կունենա 2025 թվականին Արեգակի առաջին մասնակի խավարումը
Մարտի 29-ին տեղի կունենա ընթացիկ տարում Արեգակի առաջին մասնակի խավարումը. հայտնում է Известия-ն:
Արեգակի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջև՝ ամբողջությամբ կամ մասամբ ծածկելով երկնային մարմինը: Ընդհանուր առմամբ, կա երեք տեսակի խավարում՝ մասնակի, երբ Արևը ամբողջությամբ չի խավարում, ամբողջական և օղակաձև. վերջինի դեպքում Արեգակի սկավառակը փակվում է միայն կենտրոնում՝ շուրջը ձևավորելով լույսի օղակ:
Այսօրվա խավարումը կլինի մասնակի և կսկսվի Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական գոտում Երևանի ժամանակով 12:52-ին։
Աստիճանաբար մասնակի խավարման տեսանելիության տարածքը կընդլայնվի դեպի հյուսիս և արևելք՝ հնարավոր դարձնելով այն դիտարկել երկրագնդի գրեթե ցանկացած կետից։