01 Ապր
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակման դեպքում պատասխան կտա. ԻՀՊԿ հրամանատար

Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակման դեպքում պատասխան կտա. ԻՀՊԿ հրամանատար

Իրանը ձգտում է հարևանների հետ խաղաղ հարաբերությունների և վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար. այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին, գրում է Mehr գործակալությունը:

«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին։ Որպես մուսուլմաններ՝ մենք ոչ մի վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ընդգծել է նա։

Նշելով, որ Իրանը պատերազմ սկսելու մտադրություն չունի՝ Թանգսիրին ասել է, որ Իրանի շահերի կամ նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան։

«Մենք պատերազմի չենք ձգտում և այն չենք ցանկանում, սակայն եթե թշնամին փորձի վնասել մեր շահերը կամ հարձակվել մեր ժողովրդի վրա, նրանք պետք է իմանան, որ մենք պատասխան կտանք», – նշել է պաշտոնյան։

Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ցանկացած վայրում թշնամու բազաներին հարվածելու կարողություն ունի՝ հավելելով, որ ցանկացած վայր, որտեղից հարձակում է իրականացվում Իրանի վրա, ի պատասխան թիրախ կդառնա։

«Մենք հնարավորություն ունենք հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեր դեմ հարձակում սկսվի ցանկացած աշխարհագրական դիրքից, մենք պատասխան հարված կհասցնենք հենց այդ վայրին: Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և փախչել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք նրանց հետապնդել մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա:

Իր խոսքում Թանգսիրին ակնարկել է, որ Իրանը չի խոնարհվի ճնշումների կամ սպառնալիքների ներքո:

«Մենք թույլ չենք տա Թրամփին իր կամքը պարտադրել մեզ», – եզարափակել է նա:

Ռազմագերիներ