Ադրբեջանը Հայաստանի և Արցախի սահմանին հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ է կուտակում․ Արման Թաթոյան
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը
Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ
(Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս
մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´
2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են
ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):
Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները
պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում
է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:
Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում`
ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ
հիմնավորումների համար», – գրել է Թաթոյանը։