16 Նոյ
2024
3.6° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Lաչինի միջանցքը արգելափակած ադրբեջանցի «էկոակտիվիստ» 20-ամյա աղջիկը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար

Lաչինի միջանցքը արգելափակած ադրբեջանցի «էկոակտիվիստ» 20-ամյա աղջիկը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար

Ադրբեջանում դատական պրոցես է սկսվում 20-ամյա Ֆիդան Ալիևայի նկատմամբ, ում մեղադրում
են Հայաստանի օգտին լրտեսության համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ֆիդան Ալիևային մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության հոդվածով։ Նրան սպառնում
է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Նա հերքել է մեղադրանքները։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ալիևան եղել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի
միջանցքը արգելափակած «էկոակտիվիստներից մեկը»։

Մեղադրանքի համաձայն՝ նա տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ
է փոխանցել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, որի հետ ծանոթացել է «Տելեգրամի»
միջոցով։