01 Ապր
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ փոխնախագահը մեղադրել է Դանիային՝ Գրենլանդիայի պաշտպանության մեջ թերանալու համար

ԱՄՆ փոխնախագահը մեղադրել է Դանիային՝ Գրենլանդիայի պաշտպանության մեջ թերանալու համար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել է Դանիային Գրենլանդիայի անվտանգությունը պահպանելու մեջ թերանալու համար՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ավելի լավ կպաշտպանի կիսաինքնավար տարածքը․ գրում է Reuters գործակալությունը։ 

Գրենլանդիայում գտնվող Պիտուֆֆիկի ռազմաբազա կատարած այցի ժամանակ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը անմիջական պլաններ չունի ընդլայնելու իր ռազմական ներկայությունը այնտեղ։ Նա խոստացել է հարգել Գրենլանդիայի ինքնիշխանությունը, սակայն նշել է, որ տարածքը կզգա ԱՄՆ-ի հետ գործընկերության օգուտները:

«Կարծում եմ, որ նրանք, ի վերջո, կհամագործակցեն Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է Վենսը։ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ «արտասովոր հետաքրքրություն են ցուցաբերում» Արկտիկայի անցուղիների, ծովային ուղիների և տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ավելի շատ ռեսուրսներ կներդնի, ավելացնելով ռազմածովային նավերի քանակը երկրում։

Ռազմագերիներ