
Որպես առողջ ապրելակերպի խթանման ծրագրի մաս՝ ԱՄՆ առողջապահության նախարարը երկրի ամենածանր նահանգապետին առաջարկել են նիհարել
ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է Արևմտյան Վիրջինիա նահանգի նահանգապետ Պատրիկ Մորիսիի համար նիհարելու ծրագիր մշակելու մտադրության մասին։
New York Post-ը Մորիսիին անվանել է ԱՄՆ նահանգապետերի մեջ ամենածանր քաշն ունեցող ղեկավարը:
«Ես պատրաստվում եմ նրան խիստ ռեժիմ նշանակել»,- ասել է Քենեդի կրտսերը։
Նա նաև առաջարկել է նահանգապետին ամեն ամիս հանրայնորեն կշռվել և հրապարակել քաշի վերաբերյալ փոփոխությունները։
Փետրվարին Քենեդի կրտսերը հայտարարել էր, որ ԱՄՆ քաղաքացիների շրջանում հիվանդացությունների մակարդակը ամենաբարձրն է աշխարհի ցանկացած երկրի համեմատ: Նա նաև հայտարարել էր «Դարձնե՛նք Ամերիկան կրկին առողջ» լայնածավալ արշավի մեկնարկի մասին՝ խոստանալով ուշադրությունը կենտրոնացնել առողջ ապրելակերպի խթանման վրա։