Գորիսում բերման են ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին
Գորիսում
ուժային կառույցների կողմից բերման է ենթարկվել բլոգեր Միկա Բադալյանը, տեղեկացնում
է Sputnik Արմենիան։
Բադալյանը այժմ գտնվում է քննչական կոմիտեում։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ քննչական
գործողությունները շարունակվում են։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հստակեցրել է․
«ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված
և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն
կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի
6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը»։
Միկա Բադալյանն արդեն մեկ անգամ կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել։