
Անհետ կորած զինծառայողների ծնողները դժգոհ են պատգամավորների հետ հանդիպումից
ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ 5 ու կես ժամ տևած հանդիպումից անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են մնացել։
«4,5 տարի մեր ոչ մի հարցի պատասխան չենք ստանում. ոչ մի բան էլ չէին ասում, ջուր էին ծեծում։ Փաստեր ենք ներկայացրել, բայց ապարդյուն։ Փաստացի բերեցինք, որ ԴՆԹ–ները սխալ են, փաստացի բերեցինք, որ բռնի անհետացածներ կան…ոչ մի բան չեն արել մի ամսում։ Ես իրենց ասացի` դուք փնթի աշխատողներ եք»,– հայտարարել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։
Լրագրողների հետ զրույցում անհետ կորածների հարազատները հայտնեցին, որ իրենց բարձրացրած հարցերը կա՛մ պատասխան չէին ստանում, կա՛մ անորոշ ձևակերպումներ էին տալիս, կա՛մ կիսով չափ պատասխանում։