
Հարավային Կովկասում նոր էսկալացիան կարող է հիմնովին խառնել Ադրբեջանի նախագահի խաղաքարտերը. EADaily
Երևանը ներկայումս փորձում է մոբիլիզացնել միջազգային հանրության կարծիքը, որպեսզի Բաքվին մղվի դեպի խաղաղություն, ստեղծելու «կոալիցիայի» պես մի բան՝ դրա շուտափույթ ավարտին հասնելու համար. գրել է EADaily-ին:
Միաժամանակ, հայկական կողմը հնչեցրել է Ադրբեջանի ղեկավարության հետ փոխվստահություն ստեղծելու նոր նախաձեռնություններ՝ ի լրումն արդեն իսկ արված նմանատիպ բնույթի առաջարկությունների։ Նախկինում առաջարկվածների թվում էին զորքերի «հայելային» դուրսբերում սահմանից, զենքի փոխադարձ վերահսկողության մեխանիզմների ստեղծում և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների համատեղ հետաքննություն:
Բաքվի հետ վստահության միջոցներ հաստատելու համար վերը նշված բոլորը և Երևանի որոշ այլ «նոու-հաուներ» Ադրբեջանի մայրաքաղաքում կամ «ծիծաղելի» են անվանվել, կամ ամբողջությամբ անտեսել։ Բայց դա չի ընկճում Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին։
Անդրադսռնալով միջազգային դերակատարների մոտեցումներին՝ նշվել է, որ կենտրոնանալով Ուկրաինայի և որոշ չափով Իրանի վրա՝ Թրամփին անհրաժեշտ չեն որևէ այլ ֆոնային գործընթացներ, որոնք կարող են խանգարել արտաքին քաղաքականության այս հիմնական առաջնահերթություններին։ Սպիտակ տունը տեղյակ է, որ Հարավային Կովկասում նոր էսկալացիան կարող է հիմնովին խառնել Ադրբեջանի նախագահի խաղաքարտերը, ով փորձում է վաստակել համաշխարհային խաղաղարարի դափնիները։ Ուստի՝ Թրամփի թիմի և նույն Թուրքիայի՝ Ադրբեջանի «մեծ եղբոր», ակտիվ շփումները, առանց որի նախնական հավանության Ալիևը դժվար թե որոշի ուժային գործողություններով ճնշում գործադրել Հայաստանի վրա բանակցային սեղանի շուրջ, հայ փորձագետների կողմից դիտվում է որպես թուրք-ադրբեջանական տանդեմը զսպելու միջոց։
Սա դեռևս չի մոտեցնում Երևանին մոտ ապագայում Բաքվի հետ խաղաղություն հաստատելու ցանկալի նպատակին։ Բայց դա չի նշանակում, որ Երևանը գտնվում է հուսահատ վիճակում։ Փաշինյանը փորձում է մանևրել աշխարհի բոլոր ուժային կենտրոնների միջև, ինչպես նախկինում, սակայն ավելի մեծ շեշտադրմամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում վերջին փոփոխությունները: