Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Հայկական
կողմից կորուստեր չկան:
Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել
ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը․ այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի
ծառայությունը։