Կատարի
մայրաքաղաք Դոհայում ընթացքի մեջ է ծանրամարտի Կատարի Գրան-Պրի առաջնությունը։ Այսօր
տղամարդկանց 96 կգ քաշային կարգում մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ
Դավիթ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը շատ վստահ տեսք ուներ պոկում վարժությունում․ նա հաջորդաբար բարձրացրեց
160, 165 և 170 կգ-անոց ծանրաձողերը և հաղթեց վարժությունում։ Հրում վարժությունում
Հովհաննիսյանը ճիշտ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 200 կգ-անոց
ծանրաձողը։ Հրում վարժությունում մեր մարզիկը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ երկամարտում
դարձավ արծաթե մեդալակիր՝ 370 կգ արդյունքով։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած թուրքմեն
մարզիկին Հովհաննիսյանը երկամարտում զիջել է 2 կգ։