28 Նոյ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Առանց մտածելու դուրս է տվել․ Զախարովայի պատասխանն Ալեն Սիմոնյանին

«Առանց մտածելու դուրս է տվել․ Զախարովայի պատասխանն Ալեն Սիմոնյանին

Դժվար է վիճել, մակարդակի հետ անկհայտ խնդիրներ կան. Տելեգրամի
իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանը, նկատի ունենալով Զախարովային,
հայտարարել էր, թե «ինչ-որ քարտուղարուհու» պատասխանելն իր մակարդակը չէ։

«Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել աշխարհի բոլոր «քարտուղարուհիներին»։
Ընկերուհինե՛ր։ Անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքի հաջողությունն ու արդյունավետությունը
ձեր ամենաօրյա տքնաջան աշխատանքի արդյունք է, որն իր մեջ ներառում է օրակարգի կազմում,
հանդիպումների կազմակերպում, աշխատանք փաստաթղթերի հետ, զանգերի ընդունում ու էլի բազմաթիվ
աշխատանքներ, ամեն ինչ գրողի ծոցը կգնա։

Մի՛ նեղվեք, այս մարդը, ավելի քան վստահ եմ, առանց մտածելու
դուրս է տվել։ Վերը նշվածները խնդրում եմ չտարածել ամբողջ հայ ժողովրդի վրա։ Հայ ազգը
իմաստուն, սիրող ու բազմաչարչար ազգ է»,-գրել է Զախարովան։