06 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
21.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի․ գրում է Kvira պորտալը։

Կոբախիձեն հունվարին հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և կսպասի այդ հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, մենք պատրաստ ենք ամեն տարբերակի։ Գոյություն ունի երկու հնարավոր սցենար, դրանցից մեկն այն է, որ Թրամփը հաղթում է «խորքային պետությանը», ինչը մեզ համար ընդունելի է և կնպաստի Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Բայց եթե ԱՄՆ նախագահին չհաջողվի հաղթել «խորքային պետությանը», այդ դեպքում կա ռիսկ։ Մենք պատրաստ ենք երկու սցենարներին էլ։ Ամեն դեպքում ոչ ոք չի կարող խաթարել վրացական պետության ինքնիշխանությունն ու անկախությունը որևէ սցենարի դեպքում», – լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կատարվող «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում Իվանիշվիլիի ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների ու ընկերություններին հետ բիզնես վարելու արգելք:

Ռազմագերիներ