27 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լեքսիկոնը կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական մտադրության մասին. Ամերիկացի պրոֆեսոր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լեքսիկոնը կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական մտադրության մասին. Ամերիկացի պրոֆեսոր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա
պաշտոնյաների կողմից օգտագործվող լեքսիկոնը կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական
մտադրության մասին։ Այս մասին  ԱՄՆ Կոնգրեսի
Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի
շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
լսումներում հայտարարել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը:

Նրա խոսքով՝ իրավապաշտպանները, միջազգային
կառույցները, անկախ լրատվամիջոցները  ահազանգ
են հնչեցնում։

«Առաջարկները, որ ես արել եմ հունիսին,
այդ թվում՝ պատժամիջոցները, 907 ակտը, հումանիտար միջանցքի ակտը, Մագնիտսկու ակտը պետք
է կիրառվեն։ ԱՄՆ-ը պարբերաբար կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, սակայն դրանց հաջորդել
են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու երեք հայերի զոհվելը»,- հայտարարեց Ֆիլիպսը։

Պրոֆեսորի խոսքով՝  պաշտոնյաների ու Ադրբեջանի կոռուպցիոն ղեկավարության
նկատմամբ պատժամիջոցներն ավելի արդյունավետ կլինեն։

Ֆիլիպսը նաև հայտնեց, որ Արցախում Ադրբեջանի
իրականացրած վայրագությունների հավաքագրման ծրագիր է իրականացնում, դա տեղեկություններ
է պարունակում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության մասին։

Ֆիլիպսն անդրադարձավ նաև Ադրբեջանի
զինված ուժերի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմում, սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի նկատմամբ
ագրեսիայի ժամանակ իրագործած պատերազմական հանցագործություններին, ինչպես նաև Բաքվում
պահվող հայ ռազմագերիների նկատմամբ հումանիտար իրավունքների խախտմանը, հայ զինծառայողների
ապօրինի դատավարություններին։

 Ֆիլիպսը  Արցախում
տեղի ունեցողն անվանում է երկրորդ հայկական ցեղասպանություն: