
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը Ֆրանսիայի և Ուկրաինայի գլխավոր շտաբների ղեկավարների հետ քննարկել է խաղաղապահների հնարավոր տեղափոխումը Կիև, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը Կիևում հանդիպել է ուկրաինացի և ֆրանսիացի գործընկերների հետ։ Շտաբների պետերը քննարկել են Ուկրաինայում ցանկացած ապագա անվտանգության ուժերի կառուցվածքը, չափը և կազմը», – ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։
Հայտարարության մեջ չի նշվում Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների անունները, ովքեր մասնակցել են Ռադակինի հետ հանդիպմանը։