07 Ապր
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
22.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անիմաստ է ուղիղ բանակցել մի կողմի հետ, որը մշտապես սպառնnւմ է nւժի դիմել, բայց մենք պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը. Իրանի արտգործնախարար

Անիմաստ է ուղիղ բանակցել մի կողմի հետ, որը մշտապես սպառնnւմ է nւժի դիմել, բայց մենք պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը. Իրանի արտգործնախարար

Իրանը հաստատակամ է իր ազգային շահերը պաշտպանելու հարցում. Tasnim գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեբ Աբբաս Արաղչին:

«Թրամփի նամակին Իրանի պատասխանը տրվել է նամակի բովանդակությանն ու հնչերանգին համապատասխան, միաժամանակ պահպանվել է նաև դիվանագիտությունից օգտվելու հնարավորությունը։ Մենք հաստատակամ և լրջորեն ենք պաշտպանում մեր շահերն ու ազգային ինքնիշխանությունը։

Սկզբունքորեն, ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժի դիմել՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, անիմաստ կլինեն, բայց մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը և պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը», – ասել է նա:

Արտգործնախարարը, հիշեցնելով Իրանի միջուկային ծրագրի բացարձակ խաղաղ բնույթը, ընդգծել է. «Իրանը նախկինում ընդունել է մի շարք կամավոր միջոցառումներ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում՝ իր միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ հավաստիացումներ տալու համար, սակայն ԱՄՆ-ն էր, որ միակողմանիորեն դուրս է եկել այդ համաձայնագրից: Այժմ մենք պատրաստ ենք հետամուտ լինել մեր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությանը՝ հիմնված վստահության ամրապնդման տրամաբանության վրա՝ Իրանի դեմ ճնշող պատժամիջոցների չեղարկման դիմաց»։

Ավելի վաղ Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկը՝ հայտարարելով, որ կբանակցի միայն 3-րդ երկրների միջոցով: Ի պատասխան Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:

Ռազմագերիներ