Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն ամրագրել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է
Եվրոպական
Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց,
որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ
Արտակ Զաքարյանը։
«Այս պաշտոնական փաստաթուղթը հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն,
Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ, հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության»
հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը:
Չեմ բացառում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ, հղում անելով ամենախոշոր քաղաքական
միավորման պաշտոնական դիրքորոշման վրա, կրկին անդրադառնան այս հարցին` նշելով, որ ժողովրդավարության
բաստիոնում կան քաղաքական բանտարկյալներ», – գրել է Զաքարյանը: