03 Հուլ
2025
25.4° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ. այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշքենդում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի և նրա վրացի գործընկեր Շալվա Պապուաշվիլիի հանդիպման ժամանակ։

Քուրթուլմուշն ընդգծել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ այս հարցով միջոցառում կազմակերպելու ուղղությամբ։

Թուրք խոսնակը նաև նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող խնդիրների վերացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը և համապատասխան աջակցություն է հայտնել Թբիլիսիին:

Ռազմագերիներ