08 Ապր
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի տարածքում նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ին

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի տարածքում նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ին

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարձակում են իրականացրել լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկներին․  հայտնում էբանակի մամուլի ծառայությունը։

Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի սահմանամերձ Զիբկին գյուղի արվարձաններին ։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարձակվել է «Հեզբոլլահի» երկու ահաբեկիչների վրա, որոնք մեքենա էին վարում Լիբանանի հարավում գտնվող Զիբկին շրջանում: Ահաբեկիչները հարձակման են ենթարկվել «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքը վերականգնելու փորձի ժամանակշ

Այս հաղորդագրությունից քիչ առաջ իսրայելա-լիբանանյան սահմանին օդային հարձակման տագնապ է հայտարարվել, իսկ սահմանամերձ Ավիվիմ և Իրոն գյուղերում հնչել են ազդանշաններ», – ասվում է հայտարարության մեջ:

 

Ռազմագերիներ