07 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել ի պաշտպանություն Մարին Լը Պենի

Փարիզում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել ի պաշտպանություն Մարին Լը Պենի

Փարիզում այսօր բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լե Պենի, որին դատարանն արգելել է ընտրվել իշխանության մարմիններում․ տեղեկացնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ հանրահավաքը մեկնարկել է Վոբան հրապարակում։ Ցուցարարները բարձրացրել են ֆրանսիական պետական դրոշները։ Լը Պենի աջակիցների շարքում տարբեր տարիքի մարդիկ են՝ թե՛ երիտասարդներ, թե՛ տարեցներ։

Հանրահավաքի վայր է ժամանել նաև անձամբ Լը Պենը՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Կուսակցության առաջնորդ Ջորդան Բարդելլան իր ելույթում ասել է՝ Լը Պենի մեղադրական դատավճռի օրը պատմության մեջ կմնա որպես սև օր, նրա դեմ կայացված անարդար և սկանդալային դատական որոշումն ուղղված է նրան նախագահական մրցապայքարից հեռացնելուն։ Քաղաքական գործիչը հավելել է՝ սա ուղղակի հարձակում է ժողովրդավարության վրա։

«Այս որոշումը ոտնատակ տվեց իմ ժողովրդին, իմ երկիրն ու իմ պատիվը։ Ես ուզում եմ, որ բոլորը իմանան՝ ես առանց վարանելու ընդգծում եմ այս գործընթացի քաղաքական բնույթը։ Սա դատարանի որոշում չէ։ Սա քաղաքական որոշում է, քաղաքական գործիչների որս»,- ասել է Լը Պենն իր ելույթում։

Ռազմագերիներ