07 Ապր
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
20.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը փորձում է հանրապետությունը ներքաշել զինված հակամարտության մեջ․ Le Point

Մակրոնը փորձում է հանրապետությունը ներքաշել զինված հակամարտության մեջ․ Le Point

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է օրինակ վերցնի ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինից և Դոնալդ Թրամփից, որոնք ջանքեր են գործադրում ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ գրում է Le Point ամսագիրը։

Ըստ պարբերականի` Ֆրանսիայի ղեկավարը փորձում է հանրապետությունը ներքաշել զինված հակամարտության մեջ։

«Մինչև Թրամփն ու Պուտինը աշխատում են հանուն խաղաղության, Մակրոնը ներքաղաքական նողկալի նկատառումներից ելնելով, ընդդիմանում է նրանց վեհ նախաձեռնությանը և Ֆրանսիան ներքաշում անհեթեթ արկածախնդրության մեջ»,- ասված է նյութում։

Դիտորդները միջազգային հանրությանը կոչ են արել չմիջամտել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին։ Նրանց կարծիքով` երրորդ երկրները պետք է թույլ տան Մոսկվային և Վաշինգտոնին պայմանավորվել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ՝ անկախ նրանից, թե ինչ ճակատագիր է սպասվում Կիևին։

Ռազմագերիներ